Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել
![](/timthumb.php?src=disc/24-04-24/792906a30583df574a7c85dbf35a6c16.jpg&w=450)
Ապրիլի 24-ին, ժամը 08։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապատ գյուղին հարակից սարի գագաթին այրվում են խոտածածկույթ և թփուտներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ։