Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ
![](/timthumb.php?src=disc/24-04-24/361c944f86b6a73c7caff06f04395538.jpg&w=450)
Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Մահացածի մարմնի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի որդին՝ Գագիկ Հակոբյանը, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանվել էր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։