Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
![](/timthumb.php?src=disc/24-04-24/6bcaa92c50a1edcd0451021729e83057.jpg&w=450)
Չնայած Հայաստանի որոշմանը՝ դադարեցնել մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանն, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ մնում են լիովին համապատասխան կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին»,- ասել է նա։
Տասմագամբետովն ընդգծել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը։