ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
![](/timthumb.php?src=disc/24-04-24/1c748e33bf8d1e979c7c3f0a5926ca16.jpg&w=450)
ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: