Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից․ Էրդողանը՝ Հայաստանին
![](/timthumb.php?src=disc/23-04-24/3c0e5a59ea52014312594ee07a5f3774.jpg&w=450)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։
«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ, հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր սկզբի ուղին հանուն պայծառ ապագայի»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է «արդյունավետ օգտագործել պահը»։