Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
![](/timthumb.php?src=disc/22-04-24/7d09ef0e0dfbfc8c580c448b87ae844a.jpg&w=450)
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ապրիլի 21-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: