ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի խորհրդականը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
![](/timthumb.php?src=disc/22-04-24/e2ec73d988e5f7ee274b1b8a695a2970.jpg&w=450)
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Ալի Մամլյուքի հետ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
«Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Դիտարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության ապահովմանն ուղղված ռուս-սիրիական փոխգործակցության հարցեր»,- նշվում է ծառայության հաղորդագրության մեջ։