Դեսպան Սմբատյանն ու Միհալ Բալան մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանականների միջև փոխգործակցության վերաբերյալ
![](/timthumb.php?src=disc/22-04-24/3968399c797e3c64876734214374184a.jpg&w=450)
Ապրիլի 21-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Միհալ Բալայի հետ։
Ինչպես տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանականների միջև փոխգործակցության վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի գործունեության կարևորությունը։