Սեուլում հայտնել են ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռի արձակման մասին
![](/timthumb.php?src=disc/22-04-24/c3ec89dae3d9733a532cf1ceaa22bcca.jpg&w=450)
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել դեպի Ճապոնական ծով։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
Այս արձակումից երեք օր առաջ Փհենյանը թևավոր հրթիռներ էր արձակել դեպի Դեղին ծով։
Հրթիռի տեսակը չի հստակեցվում։
Այս տեղեկատվությունը նաև հաստատել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը և ենթադրել, որ հրթիռը, ամենայն հավանականությամբ, ծովն է ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։