Սևանա լճի մակարդակը ապրիլի 15-21-ը բարձրացել է 2սմ-ով
![](/timthumb.php?src=disc/22-04-24/25f40b5f5c0744442f24125817a044d0.jpg&w=450)
Սևանա լճի մակարդակը ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.30 մ (21.04.24 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արփա-Սևան ջրատարով ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.917 մլն խմ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 21-ը ներառյալ՝ 48.927 մլն խմ: