Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է
![](/timthumb.php?src=disc/22-04-24/82072d8e43817cee7c18685fd929beca.jpg&w=450)
Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը:
«Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 20-ին ներկայացել է բաժին և հայտնել է, որ գտնվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու կատարել շինարարական աշխատանքներ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: