Շրի Լանկայում մրցարշավային մեքենան մխրճվել է հանդիսատեսի ամբոխի մեջ. կան զոհեր
![](/timthumb.php?src=disc/21-04-24/c92860a12337d1215c665d153933900e.jpg&w=450)
Շրի Լանկայում 2024 թվականի Fox Hill Super Cross մրցարշավի ժամանակ մրցարշավային մեքենան դուրս է եկել վազքուղուց։ Այս մասին հայտնում է Newsfirst-ը։
Հաղորդվում է, որ մեքենայի վարորդը կորցրել է կառավարումն ու մխրճվել հանդիսատեսների ամբոխի մեջ։ 7 մարդ մահացել է, ավելի քան 20 մարդ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։