Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան
![](/timthumb.php?src=disc/21-04-24/d41298eabad3b690ac25dc8b570548e6.jpg&w=450)
Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Երկար ժամանակ է ինչ միջպետական ճանապարհը պարալիզացված է մեր հայրենատեր քաղաքացիների շնորհիվ։
Այս պայքարը հայ ժողովրդի պայքարն է։ Մեր լուսավոր գալիքի պայքարն է»,- ասել է նա:
Նա նշել է, որ տեղեկություններ կան, թե հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղարկվում այնտեղ։
Այս պահին քաղաքացիները խարույկ են վառել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ իրենց փակած հատվածում։