Երևանի «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն ընկել է ընթացող մետրոյի վագոնի տակ
![](/timthumb.php?src=disc/21-04-24/0c98e655ea05aec5de7190bd172a8a8d.jpg&w=450)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:
Այս պահին աշխատանքներ են կատարվում՝ մահացածին դուրս բերելու համար:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է: