Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին
![](/timthumb.php?src=disc/21-04-24/40ac7a6d9fdb32039d1ec451e83a99f5.jpg&w=450)
Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին․ Sputnik Արմենիային-ին հայտնել է ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։
Մեքենաները սովորաբար շարժվում Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:
Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։
Սահմանազատումից հետո, հնարավոր է,ընկերությունում ընդհանրապես հրաժարվեն Իջևանով և Նոյեմբերյանով անցնող ճանապարհից։