Բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը և Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
![](/timthumb.php?src=disc/21-04-24/37b04afea854f37aa30da23b7ace7e2e.jpg&w=450)
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Մադոյանը առավելության է հասել հունգարացի Ռոմեո Բուզայի նկատմամբ, իսկ Մանասյանը ուժեղ է գտնվել սլովակ Դավիդ Միխալեկից։
Նախօրեին հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։