Իշխանությունը ադրբեջանական զինծառայողներին մոտեցնում է մեր գյուղերին ու անում Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Թաթոյան
![](/timthumb.php?src=disc/21-04-24/485c75b84655b26ab3425b9af0be08cc.jpg&w=450)
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի (քաղաքական) հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին, ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ:
Այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջան» ու հովանավորում հայասպանությունը, ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ՝ սկսած սեփականության իրավունքից մինչև անվտանգություն:
Դեռ 2021թ. ԱԺ-ում Սյունիքի ու Գեղարքունիքի օրինակներով եմ ասել՝ ինչ հետևանքներ են առաջ գալու նման սխալ քայլերի արդյունքում»: