Ստամբուլի մետրոյի կայարանը հեղեղվել է անձրևաջրերով
![](/timthumb.php?src=disc/21-04-24/9a807c9ddae336b712e14039fb622414.jpg&w=450)
Ստամբուլի մետրոյի կայարանը հեղեղվել է անձրևաջրերով, կայարանի մի մասը փակվել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Օդերևութաբանության գլխավոր վարչությունը Ստամբուլում շաբաթ օրվա համար դեղին տագնապի մակարդակ է հայտարարել հորդառատ անձրևների և ուժեղ քամու պատճառով։
Նշվում է, որ կայարանի առաստաղից հոսում են ջրի առվակներ, որոնք շարժասանդուղքներով իջնում են ցած։ Միևնույն ժամանակ՝ կայարանի միայն մի մասն է ուղևորների համար բաց։
Գնացքներն աշխատում են սովորական ռեժիմով։