Շուրջ 400 նոր ծառ՝ «Հաղթանակ» զբոսայգում
![](/timthumb.php?src=disc/20-04-24/57611343e03294fad27fa7775a2bab09.jpg&w=450)
Երևանի կանաչապատման աշխատանքները շարունակվում են: Այս անգամ շուրջ 400 նոր ծառ է տնկվել «Հաղթանակ» զբոսայգու անտառի 1 հա տարածքում:
«Կանաչապատման և շրջակա միջավայրի պաշտպանության» ՀՈԱԿ-ը այգին համալրել է սոսիներով, կաղնիներով, մրգատու և այլ տարբեր ծառատեսակներով: Ավելի բարեկարգ այգի ունենալու գործում իրենց ներդրումն են ունեցել նաև բնակիչները:
Երևանի անտառային գոտու վերականգնումը շարունակում է մնալ քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկը: