Փաշինյանը Լոռիում կառավարության աջակցությունն է խոստացել 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմային տնտեսությանը (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/20-04-24/8ab35f06cdaa8d9f4aed037410c31125.jpg&w=450)
Լոռու մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը:
Վերջինիս ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին:
Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը: