Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի, վիրավորներինը՝ 76901-ի
![](/timthumb.php?src=disc/20-04-24/891ff7b80d5183b8e6c80eb691af48fa.jpg&w=450)
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 37 մարդ, ևս 68-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նման տվյալներ է ներկայացրել անկլավի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 34049-ի, իսկ վիրավորների թիվը՝ 76901-ի:
Առողջապահության նախարարության տվյալով՝ անկլավի չորս շրջանում, որտեղ կատաղի մարտական գործողություններ են ընթանում, կան տուժածներ, որոնք մինչ օրս փլատակներում են: Քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները չեն կարողանում նրանց հասնել շարունակական կրակի պատճառով: