Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
![](/timthumb.php?src=disc/20-04-24/90b801aec71b01fc2397db48247fecc5.jpg&w=450)
Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 40-ամյա Հայկ Ասրյանի վարած «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 51-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։
Շտապօգնության ավտոմեքենայում հիվանդ է եղել։