«Լավ չի փչած»․ Փաշինյանը Ստեփանավանում դժգոհեց բասկետբոլի գնդակի որակից (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/20-04-24/e0060f1d4ee3e65cf703c907e0447520.jpg&w=450)
Լոռու մարզ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում։
Ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ, Փաշինյանը տեղեկացրել է, որ ծանոթացել է նախորդ անգամ արձանագրված խնդիրների շտկման եւ մարզադահլիճի ավարտական աշխատանքների ընթացքին:
Փաշինյանի ուշադրությունը, մասնավորապես, գրավել են մարզադահլիճում գտնվող բասկետբոլի գնդակները։ Դրանցից մեկը վերցնելով՝ նա դժգոհել է, որ լավ չի փչված։
Ավելին՝ տեսանյութում։