Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազայում իրավիճակն ու մարդասիրական հարցեր
![](/timthumb.php?src=disc/20-04-24/2298f8d22d65ff52774d36082f865829.jpg&w=450)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային:
Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում հրադադարի, Իսրայելի հետ պատանդների փոխանակման և պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու հարցերը: