Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվրոպայի առաջնության մեկնարկում
![](/timthumb.php?src=disc/20-04-24/31680467db76c73f73500a2f7ff6e9db.jpg&w=450)
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 80 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Արժան Իսենի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:4 հաշվով:
Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգան նաև Նարեկ Մանասյանը, Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանը: