Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը
![](/timthumb.php?src=disc/20-04-24/1a619770808594ebdea76e6b48047e48.jpg&w=450)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքների կապակցությամբ, որով հերթական տարածքային զիջումներն են արվում Ադրբեջանին՝ Հայաստանի Տավուշի մարզի հաշվին։
Թուրքիայի արտգործնախարարությունից նշել են․
«Ողջունում ենք Ադրբեջանին 4 գյուղ վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման արդյունքում։ Սա դրական զարգացում է՝ ձեռք բերված ուղիղ բանակցությունների արդյունքում և կարևոր քայլ է խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»։