Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
![](/timthumb.php?src=disc/20-04-24/c12ea0ebb0f03f48c878188f89ceeb65.jpg&w=450)
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն Եվրամիությունից գումար է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջաններին աջակցելու համար։
Օրպոն իր խնդրանքը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի ղեկավարության գործողություններից տուժել են սահմանամերձ շրջանները։
«Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է Ռուսաստանի գործողությունների հետևանքով։ Մենք հուսով ենք, որ Եվրամիությունը ֆինանսական օգնություն կտրամադրի»,- ասել է Օրպոն։