Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դի է հայտնաբերվել
![](/timthumb.php?src=disc/20-04-24/ab32e1242fe6e088267a519ac1ce7ab6.jpg&w=450)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի հարակից ձորակում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից (մոտ 150 մ)։