Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է 5 մեքենա
![](/timthumb.php?src=disc/16-04-24/baafb6250aa4195191412b3fd7de0e92.jpg&w=450)
Ապրիլի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։45-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են «Volvo», 2 «Mazda», «Peugeut» և «Hyundai Elision» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։