Երևան, 27.Հուլիս.2024, 00:00 |
Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտն... «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո... Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 մ... 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե ... Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվութ... ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևան... Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տ... 6 ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճ... Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվ... Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դե... ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատ... Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր չի լինելու․ հասցեներ Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda... Գազ չի լինելու Որոշ հասցեներում լույս չի լինելու Լուիս Բոնոն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ... Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմն... 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «... Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի․ «Ժողովո... Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև... Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատ... Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարար... Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրակ... Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հ... Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավա... Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործմ... Ներքին Շենգավիթ թաղամասում վագոն-տնակ է այրվե... Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքի... Գևորգ Պապոյանը մասնակցել է Միջազգային այցելու... Փարիզ-2024. Գերմանիայի և Բրազիլիայի կանանց հա... Լավրովն Ինդոնեզիայի ԱԳ նախարարին խոստացել է ն...

Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ․ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով կժամանի Երևան

Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Մեկօրյա այցի ընթացքում Տոկաևը կհանդիպի ՀՀ վարչապետի և նախագահի հետ։

ՀՀ այցին ընդառաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ։

-Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ, այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ղազախական հարաբերությունների զարգացման ներկայի դինամիկան։

-Այս տարին հիրավի առանձնահատուկ ու խորհրդանշական է երկկողմ հարաբերությունների համար՝ թե՛ նշանակալից ամսաթվերով, թե՛ իմաստալից բնույթով։

Ղազախստանի և Հայաստանի կողմից 1999 թվականին ընդունված հիմնարար միջպետական փաստաթուղթը՝ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, հուսալի հիմք դրեց ղազախ-հայկական բազմակողմ հարաբերությունների համար։ Այս տարիների ընթացքում մենք խստորեն պահպանել ենք դրա դրույթները՝ ամեն կերպ ընդլայնելով ու խորացնելով կապերը մեր երկրների ու ժողովուրդների միջև։

Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։

Մեր երկրները միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս՝ մեր նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությանը։

Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։

Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր։

Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հիմքը առևտրատնտեսական համագործակցությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով։ Իհարկե, առևտրի ծավալները չեն համապատասխանում մեր ներուժին, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին։ Դրա բացահայտ վկայությունն էր վերջերս Երևանում Ղազախստանի և Հայաստանի ձեռներեցների մասնակցությամբ կայացած բիզնես ֆորումը։

Միջպետական փոխգործակցության առանցքային ինստիտուտն Առևտատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն է: Ի դեպ, դրա ստեղծման օրվանից ևս անցել է 25 տարի։

Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։

Վստահ եմ, որ կապերի ընդլայնմանը կնպաստեն նաև Աստանայի և Երևանի, ինչպես նաև այլ քաղաքների միջև քույր-քաղաքի կարգավիճակի ստեղծման ծրագրերը։

Գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթների բացումը։ Միաժամանակ, ծառայողական այցերի և գործուղումների ավելացման մեր ծրագրերը պահանջում են ուղիղ չվերթների հաստատում երկու մայրաքաղաքների միջև։

Գործնական բնույթ ունի նաև մշակութային և հումանիտար ոլորտը, որն ընդգրկում է արվեստը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը, առողջապահությունը և շատ ավելին։

Ընդհանուր առմամբ, բարեկամության, վստահության և փոխըմբռնման վրա խարսխված ղազախ-հայկական հարաբերությունների մակարդակը համընկնում է երկու ժողովուրդների շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ողջ շրջանակին։

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, հայ-ղազախական համագործակցության ապագան: Փոխգործակցության գերակա ո՞ր ոլորտները կառանձնացնեք և ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես, տնտեսական հարաբերությունները։

-Ինչպես արդեն նշել եմ, առկա է տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման մեծ ներուժ:

Ուրախալի են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հաջողությունները։ Ձեր երկիրն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։

Այս առումով մենք չափազանց կարևորում ենք տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։

Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։

Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։

Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։

Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։

Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։

Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի։

Տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է մեր երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։

Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։

Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով

Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտն... «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո... Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 մ... 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե ... Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվութ... ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևան... Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տ... 6 ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճ... Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվ... Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դե... ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատ... Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր չի լինելու․ հասցեներ Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda... Գազ չի լինելու Որոշ հասցեներում լույս չի լինելու Լուիս Բոնոն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ... Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմն... 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «... Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի․ «Ժողովո... Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև... Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատ... Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարար... Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրակ... Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հ... Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավա... Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործմ... Ներքին Շենգավիթ թաղամասում վագոն-տնակ է այրվե... Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքի... Գևորգ Պապոյանը մասնակցել է Միջազգային այցելու... Փարիզ-2024. Գերմանիայի և Բրազիլիայի կանանց հա... Լավրովն Ինդոնեզիայի ԱԳ նախարարին խոստացել է ն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan