Զինվորական «Կամազ» վթարի հետեւանքով տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
![](/timthumb.php?src=disc/13-04-24/a16aee5791a8d98e2717cf25759001d2.jpg&w=450)
Զինվորական «Կամազ» վթարի հետեւանքով տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին News.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Թեթև մարմնական վնասվածքներ են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարվել, նախնական տվյալներով կա 2 վիրավոր: