Շոլցն ու Կոբախիձեն անդրադարձել են Վրաստանում հնչեղություն ստացած օրինագծին
![](/timthumb.php?src=disc/12-04-24/d2e5d44ded9dc60f84a71ad4e0db49e0.jpg&w=450)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է Վրաստանի վարչապետին: Իրակլի Կոբախիձեն բարձր է գնահատել այն փաստը, որ Բեռլինն աջակցում է Թբիլիսիի եվրաինտեգրման ձգտումներին:
Այդ համատեքստում Շոլցը հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որն անցած տարի հանրային ճնշման տակ հետ էր կանչվել, այս տարի ևս չի ընդունվի:
Կոբախիձեն վստահեցրել է, որ օրինագիծը չի սահմանափակում արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գործունեությունը: Դրա նպատակն է ապահովել համապատասխան կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունը: