Դեսպան Մակունցը «Րոդ Այլընդի օր» միջոցառմանն անդրադարձել է տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը
![](/timthumb.php?src=disc/12-04-24/57da9e57f39b1f17a4a4d925e92a09e5.jpg&w=450)
Ապրիլի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Րոդ Այլընդից կոնգրեսականներ Սեթ Մեգըզիները և Գեյբ Ամոն նահանգի բնակիչների համար կազմակերպել էին «Րոդ Այլընդի օր» միջոցառումը, որին որպես բանախոս հրավիրված էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
«Իր խոսքում դեսպանն անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը, ընդգծեց ԱՄՆ-ում հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ելույթին հետևեց հարց ու պատասխանի հատվածը»,-տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: