«Կրոկուսի» ահաբեկչության հետևանքով տուժած 34 մարդ շարունակում է բուժումը
![](/timthumb.php?src=disc/12-04-24/e7741779e2fe1b4fd0152496aceb0e4f.jpg&w=450)
Crocus City Hall ահաբեկչության հետևանքով տուժած 34 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցում, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, 4 մարդ՝ այդ թվում մեկ երեխա, ծանր վիճակում են, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Crocus City Hall-ում բուժումը շարունակում է 34 տուժած, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, ևս չորսը ծանր վիճակում է, այդ թվում՝ մեկ երեխա»,- ասել է Մուրաշկոն։
Հիշեցնենք, որ Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել. հարձակվողներն ավտոմատ զենքերից կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց վրա և այրել դահլիճը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 145 մարդ։