Չինաստանը բանակցային հարցում պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային
![](/timthumb.php?src=disc/12-04-24/1773ab9864f89d8b2f5087df1d08f5a4.jpg&w=450)
Չինաստանը պատրաստ է Ռուսաստանին և Ուկրաինային ապահովել բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ. այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը։
«Չինաստանը հանդես է գալիս ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմից ճանաչված միջազգային կոնֆերանսի ժամանակին գումարման օգտին՝ բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ՝ արդար հիմունքներով խաղաղության բոլոր տարբերակները քննարկելու համար: Մենք պատրաստ ենք Ռուսաստանին և Ուկրաինային տրամադրել բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ և անխոնջ ջանքեր կգործադրենք ճգնաժամի շուտափույթ քաղաքական կարգավորման համար»,- ընդգծել է նա։