Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը հայտնվել է ձորակի տարածքում. կան զոհեր և վիրավորներ
![](/timthumb.php?src=disc/12-04-24/6ff2004f91c512e3f9b84f1f5f250749.jpg&w=450)
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: