Հրդեհ՝ Տաշիր քաղաքում. անասնագոմ է այրվել
![](/timthumb.php?src=disc/12-04-24/c53396150c60ad78eeba3e4b4bb19f34.jpg&w=450)
Ապրիլի 12-ին, ժամը 13:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 16:36-ին։ Այրվել են անասնագոմը (մոտ 30 քմ) և մոտ 400 հակ անասնակեր։
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել մոտ 30 մանր և խոշոր եղջերավոր կենդանի: