Այսօրվա դեպքերը ցույց տվեցին, որ պետական համակարգը չունի հանրային հաղորդակցության հստակ ռազմավարություն․ Մարտիրոսյան
![](/timthumb.php?src=disc/12-04-24/3ee74a9f754b8d2003fde8d3b7470418.jpg&w=450)
Այսօրվա դեպքերը հերթական անգամ ցույց տվեցին, որ պետական համակարգը չունի հանրային հաղորդակցության հստակ ռազմավարություն, գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Խուճապի պատասխանատուն հասարակությունը չէ եւ չի էլ կարող լինել», - նշել է նա։
Հշեցնենք, որ երեկվանից Տելեգրամով տարածվում են հայտարարություններ, թե, իբր, Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։