Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս
![](/timthumb.php?src=disc/11-04-24/0cef4883a7acc8d46bc8f9ebaebc5b58.jpg&w=450)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուս, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այցի շրջանակներում Բայրամովը մասնակցելու է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում ապրիլի 12-ին։
Ուղևորության շրջանակներում նախատեսված է Բելառուսի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: