Հարսանիքը սարերի հետևում չէ. Զենդեյան ներկայացել է հարսնացուի կերպարով
Երկրպագուներն այլևս չեն համբերում, թե երբ կտեսնեն Զենդեյայի և Թոմ Հոլանդի հարսանիքը։ Մենք իսկապես հույս ունենք, որ մի օր նրանց կտեսնենք որպես հարս ու փեսա: Դե, միևնույն ժամանակ, մենք հետևուոմ ենք «Dune»-ի աստղի նոր կերպարին, որը կարող է օգտակար լինել ապագա հարսնացուներին:
Զենդեյան շարունակում է գովազդել իր նոր՝ The Contenders ֆիլմը: Այս անգամ ֆիլմի պրեմիերան կայացել է Փարիզում։ Հոլիվուդյան դերասանուհին հանրությանը ներկայացել է մինչև հատակը հասնող ձյունաճերմակ զգեստով։
Ավելի վաղ համացանցում լուրեր էին հայտնվել, որ Զենդեյան «Էյֆորիա» սերիալի իր գործընկերուհի Սիդնի Սուինիի հետ կարող է նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում, և այս ամենը մեծն Դենիս Վիլնյովի ղեկավարությամբ։