Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. հրդեհ է բռնկվել հացատանը
Այսօր՝ ապրիլի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրապետության փողոցի թիվ 27/1 հասցեում գործող «Շաֆրան» հացատան պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտակա հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են հացատան աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարզվել է, որ այրվել է Վահագն Հովսեփյանին պատկանող հացատան համակարգիչը, 50 գմ էլ մալուխը և ջերմահարվել՝ մոտ 20քմ կախովի առաստաղը։