Չավին կարող է գլխավորել Այաքսը
![](/timthumb.php?src=disc/02-04-24/4c2a5db68993f5119cb405975f660bd9.jpg&w=450)
Չավին կարող կարիերան շարունակել Նիդերլանդներում։
«Այաքսը» իսպանացի մասնագետին ներառել է գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում, հայտնում է Diario Sport-ը։ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»:
Ամստերդամյան ակումբը բարձր է գնահատում Չավիի՝ որպես նախկին խաղացողի փորձը և այն, որ «Բարսայում» նա աշխատում է բազմաթիվ երիտասարդ խաղացողների հետ։ «Այաքսին» դուր է գալիս նաև 44-ամյա մարզչի աշխատանքի ոճը։
Նշվում է, որ ակումբը դեռ բանակցություններ չի սկսել։
Չավին ծրագրում է հաջորդ տարին հատկացնել հանգստին։ Բացի այդ, «Բարսելոնան» դեռ հույս ունի համոզել մարզչին ևս մեկ մրցաշրջան մնալ ակումբում, փոխանցում է ArmSport-ը։