Թրամփը 175 միլիոն դոլարի գրավ է մուծել՝ բողոքարկելու Նյու Յորքի դատարանի որոշումը
![](/timthumb.php?src=disc/02-04-24/5eba4be848f8b6979db42e4479a3ca87.jpg&w=450)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 միլիոն դոլարի գրավ է մուծել՝ բողոքարկելու Նյու Յորքի դատարանի որոշումը ակտիվների գերարժևորման գործով: Այդ մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Ավելի վաղ նահանգի գերագույն դատարանը մասնակիորեն բավարարել էր Թրամփի բողոքարկումը և համաձայնել առաջին ատյանի սահմանած գրավի գումարը նվազեցնել 464 միլիոնից մինչև 175 միլիոն դոլար։
«Թրամփը․․․․ գրավ է մուծել 175 միլիոն դոլարի չափով», - գրում է Washington Post-ը։
ABC News-ը նույնպես հաստատում է այս տեղեկությունը։
Գրավը Թրամփին հարկավոր էր՝ բողոքարկելու Նյու Յորքի դատարանի որոշումը, որը նախկին նախագահին, նրա որդիներին և գործընկերներին մեղավոր էր ճանաչել այն բանում, որ նրանք տասը տարի ակտիվների արժեքը 812 միլիոնից բարձրացրել են մինչև 2,2 միլիարդ դոլար՝ Մայամիում գոլֆ-հանգստավայր, Վաշինգտոնում հյուրանոց և Չիկագոյում հյուրանոցներ կառուցելու նպատակով վարկեր ստանալու համար։