Աս-Սիսին երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է Եգիպտոսի նախագահի պաշտոնը
![](/timthumb.php?src=disc/02-04-24/4cc33316be5f8f4bff33c677ba3a1a53.jpg&w=450)
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին սահմանադրական երդում է տվել խորհրդարանի անդամների առջև: Նա երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։
Արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում:
Դեկտեմբերի 18-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-12-ը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել աս Սիսին՝ հավաքելով ընտրողների ձայների գրեթե 90 %-ը։
Եգիպտոսի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է։