Թուրքիայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել
![](/timthumb.php?src=disc/02-04-24/e6ebf055a66250fd632f5f352c8ed0ad.jpg&w=450)
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի 19-րդ դարի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վաճառքի է հանվել 16 միլիոն Թուրքական լիրա (մոտ 500 000 դոլար) գումարով:
Եկեղեցին լքվել է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունից հետո և դարձել տեղի բնակչուհի Խարոջե Աքայի սեփականությունը: Անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ վաճառքի համար խոչընդոտներ չկան, քանի որ նա եկեղեցու նկատմամբ սեփականության իրավունք ունի:
Սակայն եկեղեցին 2012 թվականից ի վեր առաջին կարգի մշակութային ժառանգության օբյեկտ է և գտնվում է պաշտպանության տակ: