Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլի»-ի հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին
![](/timthumb.php?src=disc/02-04-24/8532f61823945cfcb81239b697248eff.jpg&w=450)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին:
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտեր»-ը Միլանում ընդունել էր «Էմպոլի»-ին և առավելության էր հասել 2:0 հաշվով:
Խաղից հետո Մխիթարյանը մոտեցել է տրիբունայում գտնվող հայ երկրպագուին, ով կանգնած է եղել հայկական եռագույնով և նրան փոխանցել իր խաղաշապիկը: