Հրդեհ՝ Մեդովկա գյուղում
![](/timthumb.php?src=disc/01-04-24/4ab627ba02784d36c98f87f83ae0e932.jpg&w=450)
Ապրիլի 1-ին` ժամը 18։39-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեդովկա գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (91 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 20։29-ին։ Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և առաստաղը՝ մոտ 20 քմ։