Ուզում եմ լինել գլխավոր հերոսը. Մբապեն՝ ՊՍԺ-ի համար մրցաշրջանի վճռորոշ ամսի մասին
![](/timthumb.php?src=disc/31-03-24/50969494c300dd20e1a5186dd5a44b62.jpg&w=450)
Կիլիան Մբապեն կիսվել է իր մտքերով ՊՍԺ-ի՝ «Մարսելի» դեմ խաղից առաջ։
«Ես ցանկանում եմ առաջիկա ամիսների գլխավոր հերոսը լինել: Ակումբում շատ ոգեշնչող բաներ են կատարվում: «Մարսելի» դեմ խաղը շատ կարևոր է մեզ համար, երկրպագուների և նաև հանդերձարանի համար։ Սա կարևոր հատվածի սկիզբն է, մրցաշրջանի մեր վճռորոշ ամիսը»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ ասել է ՊՍԺ-ի հարձակվողը:
Մբապեն պատասխանել է նաև «Մարսելի» հետ հանդիպումներում իր անձնական վիճակագրության մասին հարցին. այս ակումբի դեմ նա անցկացրել է 14 հանդիպում, որոնցում նրա թիմերը հաղթել են 12-ում և երկու անգամ ոչ-ոքի են խաղացել։
«Վատ չէ: Ես չեմ պարտվել ո՛չ տանը, ո՛չ «Վելոդրոմում», ո՛չ՝ չեզոք դաշտում»,- ասել է Մբապեն։
«Մարսել»-ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: