Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան
![](/timthumb.php?src=disc/28-03-24/8b849ae815c149074d3a393fb5734eac.jpg&w=450)
Հայաստանի պատմության թանգարանում մարտի 28-ին հյուրընկալվել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացան գործող ցուցադրություններին։
Հանդիպման ավարտին Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն տպավորությունների մասին գրառում է կատարել թանգարանի հյուրերի գրքում։