ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց բախվել են «Kia»-ն ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
Այսօր՝ մարտի 21-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։